ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2024 թվականի N 1620-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 960-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 960-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) հավելվածը 234-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 235-րդ կետով.
« 235․ 8702400009 Տրոլեյբուս Արտադրություն`
2024 թվական, չշահագործված
Մակնիշ`
ZHONGTONG BUS LC6126EVG
Անվտանգության ստանդարտներ`
– բավարարում են ՀՀ-ում գործող ՄՄ հանձնաժողովի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) որոշմամբ ընդունված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Գաբարիտային չափերը`
– երկարությունը` 12200մմ;
– լայնությունը` 2550մմ;
– բարձրությունը` 3700մմ;
– անվային բազան՝ 6000մմ;
–սրահի բարձրությունը՝ 2390մմ։ Զանգվածը`
– առավելագույն համախառն զանգվածը` 19500 կգ;
– լիցքավորված` 13500 կգ։ Ուղևորատարողությունը` Առավելագույն տարողությունը՝ 85 մարդ;
– փափուկ նստատեղեր՝ 25+2
– հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար սրահում կա հաշմանդամային սայլակի համար նախատեսված գոտի, իսկ մեջտեղի դռան մոտ՝ ետծալովի թեքահարթակ։ Չափանիշներ`
– տրոլեյբուսները կարող են աշխատել էլեկտրաէներգիայի ստացման երկու եղանակով`
հպակային ցանցից սնուցմամբ կամ կողեզրին ուժակուտակիչ մարտկոցից սնուցմամբ` ինքնավար ընթացքով;
– գործում է տեսահսկման համակարգ, որն իր մեջ ներառում է 8 տեսախցիկներ։
– ունեն սրահի տեսահսկման գրանցումների պահպանման հնարավորություն։
Աշխատանքային միջավայր՝
– տրոլեյբուսները կարող են կանոնավոր աշխատել շրջակա միջավայրի -35°C-ից մինչև 55°C ջերմաստիճանի դեպքում;
– ցանկացած բաց ուղևորային դռան դեպքում տրոլեյբուսը գտնվում է արգելակման վիճակում։ Տեխնիկական չափանիշներ՝
– առավելագույն արագությունը
լրիվ ծանրաբեռնվածությամբ, հպակային ցանցից դուրս՝
65 կմ/ժ (օդորակիչի անջատման դեպքում);
– առավելագույն հաղթահարելի վերելքը՝ 15%։
– արտաքին աղմուկի մակարդակը (7,5մ հեռավորության վրա)՝ 77դԲ (ասֆալտապատ ճանապարհով 50կմ/ժ արագության դեպքում) Շարժաբեր էլեկտրաշարժիչ`
– հզորությունը՝ 190 կՎտ,
– շրջակա միջավայրի-40°C-ից մինչև 55°C ջերմաստիճանների պայմաններում կանոնավոր աշխատելու հնարավորություն;
– առավելագույն ՕԳԳ-ն՝ 94%
– բարձր հուսալիություն և արդյունավետություն;
– շարժաբեր էլեկտրահաղորդիչը
ապահովում է վերանորոգման և տեխնիկական զննման հարմարավետություն: Հոսանքընդունիչ համակարգ`
– Օգտագործվում է ալյումինե համաձուլվածքից մետաղաձողային հոսանքընդունիչ (մեկուսիչ ծածկույթով), որոնց տարքը եզրաչափքերից 680 մմ,
– Օգտագործվում է էլեկտրոնային կառավարմամբ օդաճնշական հոսանքհանիչ:
Ուժակուտակիչ մարտկոց`
– օգտագործվում է լիթիում–
երկաթ– ֆոսֆատային կուտակիչ;
– կուտակչի մարտկոցը կահավորված է շուրջօրյա մշտադիտարկման համակարգով;
– մարտկոցների ջերմային
կառավարման համար
օգտագործվում է հեղուկ
սառեցման և հեղուկ տաքացման համակարգեր։ Էլեկտրական
օդային ճնշակ`
Ունի լարման ավտոմատ նույնականացման գործառույթ: Առկա է հակավթարային պաշտպանություն, իսկ գերտաքացման, գերլարման, ցածր լարման և ֆազի ընդհատման դեպքերում ապահովում է,
որպեսզի էլեկտրաշարժիչի համակարգն անջատվի ժամանակին:
Անիվներ և դողեր`
– օգտագործվում են անխուց
դողեր՝ տրոլեյբուսների համար նախատեսված պահպանաշերտերով;
–անվադողի տեսակը՝ 275/70R 22.5
Ջերմաստիճանի կարգավորում
և ջերմամեկուսացում՝
– վարորդի խցիկը կահավորված է տաքացուցիչով, իսկ
ուղևորասրահը՝ ջեռուցման էլեկտրական ռադիատորներով;
– տրոլեյբուսում տեղադրված է տաքացման և սառեցման էլեկտրական օդորակիչ՝ օդային զտիչներով։ հատ 15 Չինաստան Չինաստան 1 518 000 000
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «2 111 624 687» թիվը փոխարինել «3 629 624 687» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ