«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 փետրվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803057
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան N 855-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 31 և 35-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով`
Հրամայում եմ`
1. Հաստատել.
ա) «ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի.
բ) «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը»` համաձայն հավելված N 3-ի և «հավելված N 3-ով սահմանված պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 4-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Պայմանագրից քաղվածքի» ձևը հաստատելու մասին» N 293 և 2000 թվականի դեկտեմբերի 4-ի ««Վճարման ժամանակացույցի» ձևը հաստատելու մասին» N 296 հրամանները:
Նախարար՝
Վ. Խաչատրյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի
դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
1. Հիմնարկի անվանումը՝____________________ 3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը___________
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______________________
Խումբ Ենթախումբ Ծրագիր Նախարարություն
5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___________________
Ծրագրի անվանումը----------------------------------------
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը Ընդամենը տարեկան Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----------թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ Նախատեսվում է ֆինանսավորել «---»«------------» «------» թվականի հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝
I եռամսյակ ,,,,,, Ընդամենը I եռամսյակ ,,,,,, Ընդամենը
հունվար փետրվար մարտ ,,,,,, հունվար փետրվար մարտ ,,,,,,
1 2 3=7+11 4 5 6 ,,,,,, 7 8 9 10 ,,,,,, 11
,,,,,, ,,,,,,
,,,,,, ,,,,,,
,,,,,, ,,,,,,
,,,,,, ,,,,,,
Հիմնարկի՝
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը _________ Տեղական գանձապետական բաժանմունքի
պաշտոնատար անձի ստորագրությունը
_________
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`
_________ Կնիքի տեղը
«------» «----------------» «200---» թվական Կնիքի տեղը «------» «----------------» «200---» թվական
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի
դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 1-ով սահմանված` «Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. աղյուսակի 1-ին սյունակում` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանը չառնչվող հոդվածների գծով պարտավորություններ ստանձնելիս լրացվում է համապատասխան հոդվածի անվանումը,
2. աղյուսակում նշված` վճարման ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
3. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար աղյուսակի 6-րդ և 10-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
4. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս:
5. Եթե գնումների գծով ծախսերի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել.
ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և աղյուսակում լրացվում են 1-ից 7-րդ սյունակները,
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և աղյուսակում լրացվում են 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ սյունակները,
գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5) և աղյուսակում լրացվում են 1-ից 11-րդ սյունակները:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի
դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
1. Հիմնարկի անվանումը՝_________________ 6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը՝ ______ N _____
2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ 7. նման ձևը՝ O Մեկ աղբյուր, O Գնանշման հարցում, O Նպատակային մրցույթ,
O Պարբերական մրցույթ, Օ Փակ մրցույթ
Խումբ Ենթախումբ Ծրագիր Նախարարություն
8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)՝ լրիվ անվանումը`________________________________
գրանցման վայրը՝___________________________
Ծրագրի անվանումը`_____________________
հարկային հաշվառման կոդը՝_____________________
3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը`__________________
4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______________________ սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝_________
5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___________________ հաշվեհամարը`_______________________________
Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը* Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման հոդվածը Գնման առարկայի ընդհանուր գինը Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----------թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ Նախատեսվում է ֆինանսավորել «- -»«---------
» «------»թվականին հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝
I եռամսյակ 6 ամիս 9 ամիս տարի I եռամսյակ 6 ամիս 9 ամիս տարի
1 2 3=7+11 4 5 6 7 8 9 10 11
Պայմանագրով նախատեսված կանխավճարի
Ընդհանուր գումարը Հատկացման վերջին ժամկետը Մարման ժամկետը (Բյուջեից հատկացված կանխավճարի գծով) Մարման ժամկետը (Արտաբյուջեից հատկացված կանխավճարի գծով)
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ
1=6+10 2 3 4 5 6 7 8 9 10
Հիմնարկի՝
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի
ստորագրությունը _________ Տեղական գանձապետական բաժանմունքի
պաշտոնատար անձի ստորագրությունը
_________
Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը`
_________ Կնիքի տեղը
«------» «----------------» «200---» թվական Կնիքի տեղը «------» «----------------» «200---» թվական
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության ֆինանսների
և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի
դեկտեմբերի 17-ի N 855-Ն հրամանի
Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր
ՀԱՎԵԼՎԱԾ 3-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
Հավելված N 3-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
2. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
5. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,
6. եթե պայմանագրով նախատեսվող գնումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`
ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները,
բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները,
գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները: