Գլուխ 2 · ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 10. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները
Հոդված 10. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները
(վերնագիրը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն)
1. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները կազմակերպում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, մարզաձևերի հավաքական թիմերը համալրում են մարզիկներով, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:
2. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններն ստեղծում են իրավաբանական և ֆիզիկական անձինք: (նախադասությունը հանվել է 19.05.08 ՀՕ-65-Ն)
(10-րդ հոդվածը լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն, փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն)