ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸԳլուխ XII · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 46
Հոդված 46
Նոտարական գործողությունները կատարվում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո:
Նոտարական գործողությունների կատարումը կարող է հետաձգվել լրացուցիչ տեղեկությունների կամ փաստաթղթերի պահանջի կամ փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվող այլ հիմունքներով: