ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸԳլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 2
Հոդված 2
Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներն օտարերկրյա պետություններում պաշտպանում են Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Հյուպատոսական հիմնարկները նպաստում են այլ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության բարեկամական հարաբերությունների զարգացմանը և բազմակողմանի կապերի ընդլայնմանը: