Հոդված 47
Հոդված 47
Նոտարական կարգով հաստատվող գործարքները, ինչպես նաև հայտարարություններն ու մյուս փաստաթղթերը ստորագրվում են նոտարական գործողություններ կատարող անձի ներկայությամբ, հակառակ դեպքում ստորագրողը պետք է անձամբ հաստատի, որ գործարքը հայտարարությունը կամ այլ փաստաթուղթ ստորագրել է ինքը:
Եթե քաղաքացին ֆիզիկական պակասության, հիվանդության կամ որևէ այլ պատճառով չի կարող անձամբ ստորագրել, ապա նրա հանձնարարությամբ, իր իսկ նոտարական գործողություն կատարող անձի ներկայությամբ գործարքը, հայտարարությունը կամ այլ փաստաթուղթը կարող է ստորագրել ուրիշ քաղաքացի, նշելով այն պատճառները, որոնց հետևանքով նոտարական գործողություն կատարելու համար դիմած քաղաքացին անձամբ չէր կարող ստորագրել:
Նոտարական գործողություններ կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնել կատարվող նոտարական գործողությունների հետևանքների և ծախսերի մասին: