Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-02-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸԳլուխ I · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն օրենքի մեջ ստորագրված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը`

ա) հյուպատոսական հիմնարկ - գլխավոր հյուպատոսություն, հյուպատոսություն, փոխհյուպատոսություն, հյուպատոսական գործակալություն, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական բաժիններ.

բ) հյուպատոսական հիմնարկի ղեկավար - անձ, որին հանձնարարված է գործելու այդ պաշտոնում.

գ) հյուպատոսական պաշտոնատար անձ - ցանկացած անձ, ներառյալ նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, որին հանձնարարված է այդ պաշտոնում հյուպատոսական պարտականությունների կատարումը.

դ) հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներ - անձինք, որոնք հյուպատոսական հիմնարկում կատարում են վարչական, տեխնիկական պարտականություններ կամ սպասարկման հետ կապված աշխատանքներ.

ե) հյուպատոսական տարածաշրջան - շրջան, որը հատկացված է հյուպատոսական հիմնարկին` հյուպատոսական պարտականությունների կատարման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։