Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-02-ից մինչև 2015-07-01։Բացել գործող տեքստը
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԸԳլուխ XII · ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 43

գործել է մինչև 2015-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 43

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է հետևյալ նոտարական գործողությունները`

ա) հաստատում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման և գրավի պայմանագրերի.

բ) միջոցներ է ձեռնարկում ժառանգական գույքի պահպանման համար.

գ) տալիս է ժառանգական իրավունքի վկայագիր.

դ) տալիս է վկայագիր ամուսինների ընդհանուր գույքի մասնաբաժնի սեփականության իրավունքի մասին.

ե) վավերացնում է փաստաթղթերի պատճենների և դրանցից արված քաղվածքների ճշտությունը.

զ) վավերացնում է փաստաթղթերում առկա ստորագրությունների իսկությունը.

է) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության ճշտությունը.

ը) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.

թ) հաստատում է քաղաքացու որոշակի վայրում գտնվելու փաստը.

ժ) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.

ժա) հաստատում է փաստաթղթերի ներկայացման ժամանակը.

ժբ) ի պահ է ընդունում դրամական գումարներ, արժեթղթեր, արժեքներ և փաստաթղթեր:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող է նախատեսվել հյուպատոսի կողմից նոտարական այլ գործողությունների կատարում:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից նոտարական գործողությունների կատարման կարգը սահմանվում է պետական նոտարական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների կողմից համատեղ հաստատված հրահանգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։