Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2024-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ

Հոդված 32. Մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչելը

գործել է մինչև 2024-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Մասնավորեցման գործարքներն անվավեր ճանաչելը

Մասնավորեցման գործարքները դատական կարգով անվավեր են ճանաչվում, եթե մասնավորեցված գույքը սույն օրենքով ենթակա չէ մասնավորեցման, կամ մասնավորեցման հետևանքով պետական սեփականություն ձեռք բերած անձը սույն օրենքով իրավունք չունի մասնակցելու մասնավորեցմանը: Վերջին դեպքում գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այդ անձին վերաբերող մասով:

Մասնավորեցման համար վճարումը, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում կոմիտեն հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին:

(32-րդ հոդվածը լրաց. 08.10.02 ՀՕ-423-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-303-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։