Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-10-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով

գործել է մինչև 2024-10-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 16. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդով

1. Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին:

Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:

Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել:

2. Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդականուղղ., ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:

3. Պետական գույքի մասնավորեցումն աճուրդի միջոցով իրականացնում է կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:

4. Պետական գույքի` աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:

5. (կետն ուժը կորցրել է 08.10.02 ՀՕ-423-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 08.10.02 ՀՕ-423-Ն, 23.03.18 ՀՕ-303-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։