ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» հոկտեմբերի 2024 թվական
ք. Երևան N 18-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Միջազգային. «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողովը Հայաստանում թեմային նվիրված «Silicon Mountains. ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ 2024. SILICON MOUNTAINS 2024» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Միջազգային. «Սիլիկոնային սարեր 2024» միջազգային գագաթնաժողովը Հայաստանում թեմային նվիրված «Silicon Mountains. ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՍԱՐԵՐ 2024. SILICON MOUNTAINS 2024» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ։
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված
ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի
2024 թվականի հոկտեմբերի 18-ի
թիվ 18-Ն հրամանի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: