Հոդված 7. Գրադարանի պարտադիր գործառույթները
Հոդված 7. Գրադարանի պարտադիր գործառույթները
1. Գրադարանը իրականացնում է հետևյալ գործառույթները.
1) հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ և այլ բնույթի տեղեկույթ.
2) ցուցակագրում, դասակարգում և կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը և մատենագիտությունը.
3) ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
4) ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը.
5) նպաստում է կրթությանը, ընթերցանությանը, ինքնակրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցմանը.
6) տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկույթ` Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական գրացուցակի համար.
7) ապահովում է գրադարանային հավաքածուում գտնվող գրավոր հուշարձանների պահպանումը և վերականգնումը.
8) ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ.
9) նպաստում է գրադարանից օգտվողների մշակութային, կրթական, գիտական, տեղեկատվական, մտավոր (ինտելեկտուալ), գեղագիտական զարգացմանը, ժամանցի ու հանգստի կազմակերպմանը.
10) ստեղծում է էլեկտրոնային (թվային) ռեսուրսների դասակարգված և որոնման համակարգերով օժտված շտեմարան՝ ապահովելով օգտվողների բաց կամ սահմանափակ հասանելիությունը տվյալներին.
11) ապահովում է էլեկտրոնային (թվային) բովանդակությունը չարտոնված մուտքից պաշտպանելու և էլեկտրոնային (թվային) ռեսուրսների ամբողջականությունը պահպանելու անվտանգային միջոցներ:
2. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված հանրային գրադարանի կարգավիճակ ստացած գրադարանը տեղեկատվության տեղական կենտրոն և գիտելիքահենք հասարակության էական բաղադրիչ է, որը շարունակաբար յուրացնում է հաղորդակցության նոր միջոցները, ապահովում համընդհանուր հասանելիություն և միջավայր՝ տեղեկատվության օգտագործման, գիտելիքի, տեղեկատվության, մշակույթի տարածման և փոխանակման, ինչպես նաև քաղաքացիական ներգրավվածության խթանման համար:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց. 02.10.24 ՀՕ-344-Ն)