Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 13. Գրադարանային գործի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

1. Լիազորված պետական մարմինը`

1) ապահովում է ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը.

2) սահմանում է գրադարանային փաստաթղթերի հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման) կարգը.

3) հաստատում է գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը.

4) սահմանում է գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը.

5) ապահովում է արտակարգ իրավիճակներում գրադարանային հավաքածուի տարահանումը, ամբողջականությունը և անվտանգությունը.

6) ընդունում է որոշում պետական գրադարանի գործող հավաքածուի կազմից նյութական կրիչների օտարման կամ պահպանության տեղի փոփոխման վերաբերյալ.

7) վերահսկում է պետական գրադարանային հավաքածուի պահպանությունը և օգտագործումը.

8) ապահովում է գրադարանների գործունեության վերաբերյալ վարչական վիճակագրական տվյալների մասնագիտական վերլուծությունը, ամփոփումը և հրատարակումը.

9) աջակցում է սոցիալապես առավել խոցելի խմբերի (երեխաների, հաշմանդամների, կենսաթոշակային տարիքի մարդկանց, փախստականների, անաշխատունակների, գյուղական` հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի բնակչության) գրադարանային սպասարկման զարգացմանը.

10) աջակցում է գրադարանային կադրերի վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակմանը և դրանց իրականացմանը.

11) սահմանում է գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշները.

12) սահմանում է հանրային գրադարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկը.

13) սահմանում է Հայաստանի ազգային գրադարանի կողմից միջգրադարանային գրքափոխանակության հավաքածուի ձևավորման և օգտագործման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։