Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման, օգտագործման պայմանները

գործել է մինչև 2024-11-02Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ազգային գրադարանային հավաքածուի ձևավորման, օգտագործման պայմանները

1. Ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են գրավոր հուշարձանները, փաստաթղթի պարտադիր օրինակը և փորձաքննությամբ արժևորված փաստաթղթերը: Փաստաթղթերը արժևորելու, ազգային գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ազգային գրադարանային հավաքածուի գրացուցակում կարող են ընդգրկվել իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրավոր հուշարձանները սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` նրա և լիազորված պետական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Գրացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ազգային գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվության, ինչպես նաև չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:

4. Ազգային գրադարանային հավաքածուի` պետական սեփականություն համարվող հավաքածուները ամրացվում են գրադարանին մշտական, անհատույց օգտագործման իրավունքով:

5. Ազգային գրադարանային հավաքածուին վերաբերող փաստաթղթերի պահպանության, օգտագործման և երկարաժամկետ պահպանվածության ապահովումը իրականացվում է գրադարանների, արխիվների, թանգարանների և ազգային հավաքածուներ ունեցող այլ կազմակերպությունների ու հաստատությունների միջոցով:

6. Ազգային գրադարանային հավաքածուի հաշվառման, պահպանության, վերականգնման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Արտակարգ իրավիճակում ազգային գրադարանային հավաքածուի տարահանման և պաշտպանության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։