Հոդված 17. Գրադարանների պարտականությունները
Հոդված 17. Գրադարանների պարտականությունները
1. Գրադարանները պարտավոր են`
1) իրենց գործունեությունն իրականացնել գործող օրենսդրությանը, սույն օրենքին, գրադարանի կանոնադրությանը, գրադարանից օգտվելու կանոններին համապատասխան.
2) իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել հիմնադրին կամ լիազորված պետական մարմին և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` գործող օրենսդրությանը համապատասխան.
3) գրադարանից օգտվողների պահանջին համապատասխան՝ տրամադրել տեղեկույթ իրենց գործունեության, հավաքածուների օգտագործման և համալրման վերաբերյալ.
4) իրականացնել գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը` լիազորված պետական մարմնի սահմանած կարգով.
5) պահպանել գրադարանից օգտվողի հարցումների և օգտագործած տեղեկույթի գաղտնիությունը` որպես նրա անձնական տեղեկույթ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
6) իրականացնել ազգային գրադարանային հավաքածուի հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և օգտագործումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
7) իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց գրադարանի ծառայություններից օգտվելու կանոնների մասին:
(17-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-198-Ն)