ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 739-Ա
ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԵՄ-Ի ՀԵՏ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը`
1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով:
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Աշխատանքային խմբի համակարգողին՝ մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման պլան-ժամանակացույցը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
25.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 739-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար).i
Ա. Եղոյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Խանդանյան - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Է. Մկրտչյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Ա. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ (համակարգող)
Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Պ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Կ. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Գալստյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Ղազարյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Թորոսյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Գասպարյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր (համաձայնությամբ)
Կ. Նազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ (քարտուղար)
Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ
Ա. Պետրոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ
Մ. Ավետիսյան - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
Հ. Եգանյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող
Տ. Արզոյան - ՀՀ փոխվարչապետի օգնական
Ա. Հայրապետյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակ, գլխավոր մասնագետ
Մ. Մանուկյան - ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի համակարգող փորձագետ (համաձայնությամբ)
___________________
.i Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը: 25.10.2024
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
25.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ