Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1701-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ամրացված՝ քաղաք Երևան, Նորք-Մարաշ, Ա․ Արմենակյան փողոց, թիվ 129 հասցեում գտնվող շենքի (վկայական՝ N 27062024-01-0137) 450.5 քառ. մետր մակերեսով և 553507,14 դրամ սկզբնական արժեքով 5-րդ հարկը՝ համաձայն հավելվածի (կից ներկայացված հատակագծի) (այսուհետ՝ տարածք 1) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, համայնք Գորիս, քաղաք Գորիս, Սյունիքի փողոց, թիվ 15 հասցեում գտնվող՝ 346․1 քառ․ մետր մակերեսով և շուկայական արժեքին մոտարկված 27․056․180 դրամ կադաստրային արժեքով վարչական շենքը (վկայական՝ N 01072015-09-0021) (այսուհետ՝ տարածք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից։

3. Սույն որոշման 1-2-րդ կետերում նշված տարածք 1-ը և տարածք 2-ն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ՝ ծառայություն)՝ օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման, ծառայության կենտրոնական մարմնի (ապարատի) մի մասի, ծառայության Երևան քաղաքի և Արմավիրի մարզային վարչության և ծառայության Սյունիքի մարզային վարչության Սյունիքի և Սիսիանի տեղամասերի տեղակայման նպատակով։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, յուրաքանչյուրն իր մասով, ծառայության պետի հետ համատեղ, իրականացնել սույն որոշման 1-2-րդ կետերում նշված տարածք 1-ի և տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները՝ հիմք ընդունելով տարածքների փաստացի վիճակը։

5. Ծառայության պետին՝ սույն որոշման 4-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել տարածք 1-ի և տարածք 2-ի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (հաշվառման) աշխատանքների կատարումը՝ ծախսերն իրականացնելով ծառայության միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1701-Ա որոշման

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։