ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1712-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի «Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանելու մասին» N 245-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հանդերձանք» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« Հանդերձանք
1. Տղամարդու կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ հատ 2 1 տարի
2. Տղամարդու կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ հատ 2 1 տարի
3. Տղամարդու տաբատ՝ սարժայից հատ 2 1 տարի
4. Տղամարդու սլիփոն կոշիկ՝ կտորից զույգ 1 1 տարի
5. Տղամարդու կաշվե ձմեռային կոշիկ զույգ 1 2 տարի
6. Տղամարդու ձմեռային ձեռնոց զույգ 1 2 տարի
7. Տղամարդու կեպի՝ կտորից հատ 1 1 տարի
8. Տղամարդու բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով հատ 1 2 տարի
9. Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ շապիկ հատ 6 1 տարի
10. Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա ներքնազգեստ վարտիք հատ 6 1 տարի
11. Տղամարդու բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա զույգ 6 1 տարի
12. Կանացի կիսաբամբակյա երկարաթև պոլո շապիկ հատ 2 1 տարի
13. Կանացի կիսաբամբակյա կարճաթև պոլո շապիկ հատ 2 1 տարի
14. Կանացի տաբատ՝ սարժայից հատ 2 1 տարի
15. Կանացի սլիփոն կոշիկ՝ կտորից զույգ 1 1 տարի
16. Կանացի կաշվե ձմեռային կոշիկ՝ առանց կրունկ զույգ 1 2 տարի
17. Կանացի ձմեռային ձեռնոց զույգ 1 2 տարի
18. Կանացի կեպի՝ կտորից հատ 1 1 տարի
19. Կանացի բաճկոն սարժայից՝ թաքնված գլխանոցով հատ 1 2 տարի
20. Կնոջ շապիկ հատ 4 1 տարի
21. Կրծկալ, ներքնազգեստ հատ 4 1 տարի
22. Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա վարտիք հատ 6 1 տարի
23. Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա զույգ 3 1 տարի
24. Կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա զուգագուլպա զույգ 4 1 տարի
25. Հողաթափ կամ մաշիկ զույգ 1 1 տարի
26. Մանկական հագուստ՝ 1-3 տարեկան երեխաների առկայության դեպքում լրակազմ 6 1 տարի
».
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի «Հիգիենիկ պարագաներ» վերտառությամբ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« Հիգիենիկ պարագաներ
1. Հիգիենիկ փաթեթ հետևյալ պարագաներից՝ հավաքածու 1 շաբաթական
1.1. Օճառ` ձեռքի գրամ 40 շաբաթական
1.2. Լոգանքի գել միլիլիտր 20 շաբաթական
1.3. Շամպուն միլիլիտր 20 շաբաթական
1.4. Մեկանգամյա օգտագործման երկսայրանի ածելի հատ 1 շաբաթական
1.5. Սափրվելու մածուկ միլիլիտր 10 շաբաթական
1.6. Ատամի մածուկ միլիլիտր 6 շաբաթական
1.7. Ատամի խոզանակ հատ 1 շաբաթական
1.8. Զուգարանի թուղթ հատ 1 շաբաթական
2. Լվացքի փոշի (1 կգ լվացքի հաշվարկով) գրամ 100 ամսական
3. Կանացի հիգիենայի միջոցներ հատ 10 ամսական
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
31.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2024 թվական: