ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2023 թվականի N 21-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի դեկտեմբերի 6-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 5-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի 5-ի N 21-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1․ 7210701000 Սպիտակ հարթ թիթեղ Անագապատ, լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 25 000 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 20 000 000 000
2․ 7210122000 Սպիտակ հարթ թիթեղ Անագապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 25 000 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 15 000 000 000
3. 7210904000 Սպիտակ հարթ թիթեղ Անագապատ, տպագրված, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ կգ 6 000 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 2 000 000 000
4. 7408191000 Պղնձալար 1 մմ-1.5 մմ լայնական հատվածքով, մետաղյա բանկաների կարերի զոդման համար կգ 300 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 1 000 000 000
5. 8309909000 Մետաղյա լաքապատված կափարիչներ Մետաղյա բանկաների համար, ոչ պտուտակավոր կգ 10 000 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 9 000 000 000
6. 3214101009 Խտացնող մածուկ Հերմետիկացման մետաղյա կափարիչների համար կգ 400 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 500 000 000
7. 3904220009 Пластизоль (պլաստիկացված պոլիվինիլքլորիդ) Պտուտակավոր կափարիչների համար (twist off) (поливинилхлорид пластифици-рованный), կգ 900 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 1 800 000 000
8. 3907999000 Պաշտպանիչ պատվածք փոշու տեսքով Բարդ պոլիեթերային հիմքով, մետաղյա բանկաների կարերի համար կգ 40 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 150 000 000
9. 3208101000 Անգույն լաք պոլիեթերների հիմքով Մետաղյա բանկաների համար կգ 20 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 100 000 000
10. 4819100000 Ստվարաթղթե տուփեր Որպես փաթեթավորման մատերիալ օգտագործելու համար կգ 1 000 000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 300 000 000
11. 3403990000 Պլաստիկական քսանյութ Մետաղյա բանկաների համար կգ 2000 Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ Չինաստան Թուրքիա Վրաստան Գերմանիա Իրան
ԵՄ 10 000 000
Ընդամենը` 49 860 000 000
(հավելվածը փոփ. 31.10.24 N 1709-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
05.01.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ