«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803170
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
29 ապրիլի 2003 թ.
ք. Երևան N 396-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի 35-րդ կետի «ա)» և «բ)» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 22-րդ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունների շրջանակներում`
Հրամայում եմ՝
1. Հասատատել.
Վճարման հանձնարարագրի օրինակելի ձևը՝ հավելված N 1-ին համապատասխան:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի փետրվարի 9-ի «Վճարման հանձնարարագրի ձևը հաստատելու մասին» N 42 հրամանը:
Նախարար՝ Վ. Խաչատրյան
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի ապրիլի 29-ի N 396-Ն հրամանի
Վճարման հանձնարարագիր N____
___ ________________ 200_թ.
Վճարողը՝___________________________
Սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի
անվանումը __________________________
_________________________________
Ստացողը՝___________________________
Ստացողի բանկը_______________________
___________________________________ Դեբետ Գումարը Հաշվի N ՀՀ դրամ
Կրեդիտ
Հաշվի N
Գումարը տառերով՝ _________________________ դրամ
Հիմք, վճարման նպատակը՝
Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի անվանումները և համարները
___________________________________________________
Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
Նախարարություն
Խումբ Ենթախումբ Ծրագիր (գերատեսչություն) Հոդված Գումարը
Հիմնարկի ղեկավար
(Գլխավոր ֆինանսիստ) _______________
Կնիքի տեղը
Գլխավոր հաշվապահ՝ _________________ Հաստատված է տեղական
գանձապետական բաժանմունքի կողմից
Կնիքի տեղը
___ ______________ 200_ թ.