ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քննարկելով գործադիր իշխանությունների որոշումներով հանրապետությունում սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ուսումնասիրման հանձնաժողովի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատախազությանը` քննության առնել սեփականաշնորհման և վարձակալության գործընթացում թույլ տված օրինախախտումները և արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հաղորդում ներկայացնել Գերագույն խորհուրդ:
Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ
բ. արարքցյան
6 մայիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն.-0617-1