ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Ավելացված արժեքի հարկի մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ (առանց 9 և 10 հոդվածների):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին` հաշվի առնելով քննարկման ընթացքում արված դիտողություններն ու առաջարկությունները, երկշաբաթյա ժամկետում օրինագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ
բ. արարքցյան
1 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
հ.ն.-0641-1