Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-17-Ի ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-17-Ի ՆԻՍՏԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԸՆԴՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավիճակի կտրուկ սրման հետևանքով դադարեցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի 1992 թվականի հունիսի 15-17-ի նիստերի աշխատանքը:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի, արտաքին հարաբերությունների հարցերի, պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովներին և Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին քաղաքական քննարկման նախնական փուլում արված առաջարկություններն ու դիտողությունները, նախապատրաստել հարցի վերջնական քննարկումը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում:

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան

15 հունիսի 1992 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0653-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։