Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ստեղծել Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով հետևյալ կազմով.

Հանձնաժողովի համանախագահներ

ԱՅՎԱԶՅԱՆ Սմբատ Ժիրայրի - Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովից

ԽԱՉԱՏՐՅԱՆ Հրանտ Հրաչի - «Սահմանադրական իրավունք» միությունից

Հանձնաժողովի անդամներ

ԱԲԳԱՐՅԱՆ Երջանիկ Ավետիսի - Հայոց համազգային շարժում պատգամավորական խմբակցությունից

ԱՐՇԱԿՅԱՆ Ազատ Լևիկի - Քրիստոնեաժողովրդավարական միությունից

ԲԱԼԱՅԱՆ Կիմ Գաբրիելի - Հայ հեղափոխական դաշնակցություն պատգամավորական խմբակցությունից

ԶՈԼՅԱՆ Սուրեն Տիգրանի - Գերագույն խորհրդի Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովից

ՀԱԿՈԲՅԱՆ Լեոնիդ Սամսոնի - Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովից

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Յուրիկ Հայկազի - Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովից

ՂԱԶԻՆՅԱՆ Ռաֆիկ Սերյոժայի - Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովից

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Ալեքսանդր Արամի - Ազգային ինքնորոշում միավորումից

ՄԱՐԳԱՐՅԱՆ Մարզպետունի Շիրակի - Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ռոբերտ Աշոտի - Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցություն պատգամավորական խմբակցությունից

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Աշոտ Ցոլակի - Հայաստանի հանրապետական կուսակցությունից

ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Սամվել Սարգսի - «Արցախ» պատգամավորական խմբից

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Դավիթ Սուրենի - Գերագույն խորհրդի անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովից

ՔՈՉԱՐՅԱՆ Շավարշ Միքայելի - Ազգային ժողովրդավարական միությունից

3. Վերոհիշյալ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգը սահմանել համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովների կանոնադրության 18, 19, 23, 24 հոդվածների և IV գլխի:

4. Հանձնարարել Շահումյանի շրջանի և մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի անկման պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովին երկշաբաթյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել իր ուսումնասիրության արդյունքները համապատասխան եզրակացություններով և առաջարկություններով:

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան

29 հունիսի 1992 թվականի,

քաղ. Երևան

հ.ն.-0660-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։