Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«04» նոյեմբեր 2024 թ. N 321-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ մասը՝

Հրամայում եմ՝

1. Սահմանել, որ անասնաբուժական նպատակով մարդու կողմից օգտագործվող համակարգային ազդեցությամբ հակամանրէային դեղեր՝ 3-րդ, 4-րդ և 5-րդ սերնդի ցեֆալոսպորիններ, գլիկոպեպտիդներ, կետոլիդներ, մակրոլիդներ և պոլիմիքսիններ, քվինոլոններ, ամինոգլիկոզիդներ, անսամիցիններ, կարբապենեմներ և այլ պենեմներ, գլիցիկլիններ, լիպոպեպտիդներ, մոնոբակտամներ, օքսազոլիդիններ, հակապսևդոմոնալ պենիցիլիններ, ֆոսֆոմիցին պարունակող և հակամիկոբակտերիային դեղեր դուրս են գրվում միայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ այլընտրանքային դեղերի բացակայության դեպքում:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

04.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։