ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 2024 թվականի N 1746-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
07.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
նոյեմբերի 7-ի N 1746-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկա-գիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չա-փի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Ար-ժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՀՈՒՄՔ ԵՎ ՆՅՈՒԹԵՐ
1. 3809910000 Հարդարման միջոցներ, ներկումն արագացնելու կամ ներկանյութերը ֆիքսելու միջոցներ և այլ ապրանքներ ու պատրաստի պրեպարատներ (օրինակ` մշակման ու խածատման նյութեր), որոնք կիրառվում են մանածագործական, թղթի, կաշվի արդյունաբերության մեջ կամ նույնանման ճյուղերում՝ այլ տեղում չնշված կամ
չընդգրկված. Փափկեցնող միջոց տեքստիլ արտադրության մեջ օգտագործվող կգ 200 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 129 200
2. 3926909709 Այլ
արտադրատեսակներ՝
պլաստմասսայե և
արտադրատեսակներ այլ նյութերից Պլաստմասսայե
արտադրանք
հագուստի
գնապիտակների ամրացման համար կգ 20 Չինաստան,
Իտալիա,
Ֆրանսիա,
Բուլղարիա, Թուրքիա Չինաստան,
Իտալիա,
Ֆրանսիա,
Բուլղարիա, Վրաստան 306 700
3. 4821909000 Ամեն տեսակի պիտակներ և ապրանքանիշեր՝ թղթից կամ ստվարաթղթից,
տպված կամ չտպված Թղթից կամ ստվարաթղթից ապրանքանիշեր տպագրված ոչ
ինքնակպչուն կգ 100 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 1 140 000
4. 5004009000 Մետաքսյա թել (բացի մետաքսե թափոնների մանվածքից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված Թելեր հագուստի արտադրության համար 60% մետաքսե
և 40% բամբակե մանրաթելերի
պարունակությամբ կգ 200 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 6 300 000
5. 5004009000 Մետաքսյա թել (բացի մետաքսե թափոնների մանվածքից)՝ մանրածախ վաճառքի
համար չբաժնեծրարված Մետաքսե թել հագուստի արտադրության համար 100% կգ 400 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 32 000 000
6. 5005009000 Մետաքսե թափոններից մանվածք՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված Մետաքսե թել հագուստի արտադրության համար 100% կգ 200 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 16 460 000
7. 5106109000 Բրդյա մանվածք՝ մեքենայական մանման, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված Բրդյա մանվածք՝ 85 % զանգվածային բաժին կամ ավելի բրդի պարունակությամբ կգ 2000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 23 000 000
8. 5106209900 Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար
չբաժնեծրարված Բրդյա մանվածք՝ թել հագուստի արտադրության
համար, 85 %
զանգվածային բաժնից
պակաս բրդի պարունակությամբ կգ 1500 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա,
Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա,
Բուլղարիա, Վրաստան 63 500 000
9. 5107109000 Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված՝ 85 % զանգվածային բաժին կամ ավելի բրդի
պարունակությամբ Բրդյա մանվածք՝ թել հագուստի արտադրության համար, 85 % զանգվածային բաժին կամ ավելի բրդի պարունակությամբ կգ 5 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 49 150 000
10. 5107209900 Սանրագզած բրդյա մանվածք՝ մանրածախ առևտրի համար չբաժնեծրարված Սանրագզած բրդյա մանվածք՝ թել հագուստի արտադրության համար, 85 % զանգվածային բաժնից պակաս բրդի
պարունակությամբ կգ 2500 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 169 100 000
11. 5108109000 Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային մանվածքի) չբաժնեծրարած մանրածախ առևտրի համար Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային մանվածքի) չբաժնեծրարած մանրածախ առևտրի համար, հագուստի արտադրության
համար կգ 3000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 209 000 000
12. 5205420000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի
պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. Բամբակե բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված
մանրաթելերից.
միաթել մանվածքի համար 714,29 դեցիտեքսից պակաս, բայց 232,56 դեցիտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 14 hամարից բարձր, բայց 43 համարից ոչ բարձր) կգ 2 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 15 400 000
13. 5205470000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. Բամբակե բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք՝ սանրագզման ենթարկված մանրաթելերից. միաթել մանվածքի համար 106,38 դեցիտեքսից պակաս, բայց 83,33 դեցիտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 94 համարից բարձր, բայց 120 համարից ոչ բարձր) կգ 10 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 90 875 000
14. 5206430000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի
համար չբաժնեծրարած.
միաթել մանվածքի համար 232,56 դեցիտեքսից պակաս, բայց 192,31 եցիտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 43 համարից բարձր, բայց 52 համարից ոչ բարձր) Բամբակյա թել մինչև 85 % պարունակությամբ հագուստի արտադրության համար
կգ 1 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 7 600 000
15. 5206440000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած Միաթել մանվածքի համար 192,31 դեցիտեքսից պակաս, բայց 125 դեցիտեքսից ոչ պակաս գծային խտությամբ (միաթել մանվածքի համար մետրական 52 համարից բարձր, բայց 80 համարից ոչ բարձր) կգ 1 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 10 200 000
16. 5207100000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած Բամբակե մանվածք բամբակի մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, հագուստի
արտադրության համար կգ 5 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 4 800 000
17. 5306201000 Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար բաժնեծրարած Մանվածք վուշի մանրաթելերից բազմավոլորուն սինթետիկ թելերի հետ խառնած, հագուստի
արտադրության համար կգ 1000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 25 000 000
18. 5401201000 Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից)՝մանրածախ վաճառքի համար
չբաժնեծրարած Կարի թելեր պոլիէսթերից մանրածախ վաճառքի համար
չբաժնեծրարված կգ 100 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 500 000
19. 5402490000 Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից) Սինթետիկ համալիր թելեր հագուստի արտադրության համար կգ 3000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 9 000 000
20. 5403410000 Արհեստական համալիր թելեր (բացի կարի թելերից) մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած՝ ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ արհեստական
առանձնաթելերը. Վիսկոզային կգ 1000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 5 400 000
21. 5509320000 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած.– նայլոնից կամ այլ պոլիամիդներից, մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ բազմաոլոր (ոլորուն)
կամ միաոլոր մանվածք Սինթետիկ թելեր 100% ակրիլե մանրաթելերից՝ հագուստի արտադրության համար կգ 1 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 3 000 000
22. 5509610000 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից Մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բրդի կամ կենդանիների նուրբ բրդի հետ խառնած, հագուստի արտադրության
համար կգ 10 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 71 000 000
23. 5509620000 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային
մանրաթելերից Մանվածք սինթետիկ մանրաթելերից հիմնականում կամ բացառապես բամբակե մանրաթելերի հետ խառնած, հագուստի արտադրության
համար կգ 3 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 15 000 000
24. 5509690000 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. ակրիլային կամ մոդակրիլային
մանրաթելերից Մանվածք ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից, հագուստի արտադրության համար կգ 500 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 1 000 000
25. 5509690000 Մանվածք սինթետիկ մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած Մանվածք ակրիլային կամ մոդակրիլային մանրաթելերից 20% բամբակե մանրաթելերի և 10% բրդի հետ խառնած,
հագուստի
արտադրության
համար կգ 500 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 2 300 000
26. 5510120000 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարած. բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք Մանվածք արհեստական մանրաթելերից 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ (բազմաոլոր (ոլորուն) կամ միաոլոր մանվածք), հագուստի
արտադրության համար կգ 1 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 9 170 000
27. 5510900000 Մանվածք արհեստական մանրաթելերից (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի
համար չբաժնեծրարած Մանվածք արհեստական մանրաթելերի 85 % զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, հագուստի
արտադրության համար կգ 2 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 16 800 000
28. 5604100000 Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով Ռետինե թել և քուղ, մանածագործական նյութերի պատվածքով՝ հագուստի
արտադրության համար կգ 500 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 1 000 000
29. 5609000000 Արտադրատեսակներ թելերից կամ մանվածքից, 5404 կամ 5405 ապրանքային դիրքերում ընդգրկված հարթ կամ նույնանման թելերից, թոկերից, պարաններից,
ճոպաններից կամ
տաղաճոպաններից՝ այլ տեղում չնշված կամ չներառված Թելեր ծայրակալներով՝ հագուստի գնապիտակների ամրացման համար կգ 25 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 560 000
30. 5807109000 Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ ձևի կամ չափի ձևած Պիտակներ, խորհրդանշաններ և նմանատիպ արտադրատեսակներ մանածագործական նյութերից` հագուստի արտադրության
համար կգ 100 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Վրաստան 2 600 000
31. 9606210000 Կոճակներ՝ պլաստմասսայե, առանց մանածագործական պատվածքի Կոճակներ՝ հագուստի համար կգ 300 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 3 750 000
32. 9606290000 Կոճակներ՝ ոչ թանկարժեք մետաղից, առանց մանածագործական
պատվածքի Կոճակներ՝ հագուստի համար կգ 50 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 650 000
33. 9607110000 Կայծակ–ճարմանդներ և դրանց մասերը Կայծակ ճարմանդներ ոչ թանկարժեք մետաղից ատամիկներով, հագուստի
արտադրության համար մ 7 000 Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Թուրքիա Չինաստան, Իտալիա, Ֆրանսիա, Բուլղարիա,
Վրաստան 35 000 000
Ընդամենը 900 690 900
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
07.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ