Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-11-15-ից մինչև 2023-04-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-04-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը

գործել է մինչև 2023-04-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարությունը`

ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը.

բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաստատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.

գ) (կետն ուժը կորցրել է 07.02.18 ՀՕ-109-Ն)

դ) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)

ե) (ենթակետը հանվել է 21.03.00 ՀՕ-44)

դ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմերին և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.

ե) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների պատրաստվածության ապահովման ուղղությամբ.

զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության համակարգ և սահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.

է) կազմակերպում է միջուկային վնասի փոխհատուցման համար` սույն օրենքի 36 հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրումը.

ը) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

թ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը և կանոնները.

ժ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը.

ժա) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.

ժբ) համակարգում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.

ժգ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

ժդ) անվտանգության տեսակետից կարևոր նշանակության օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ.

ժե) հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը.

ժզ) հաստատում է միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը.

ժէ) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.

ժը) հաստատում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը.

ժթ) հաստատում է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը.

ի) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները.

իա) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները.

իբ) հաստատում է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները, հրապարակի անվտանգության պահանջները, հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը.

իգ) հաստատում է ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները։

(7-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.03.00 ՀՕ-44, փոփ. 19.03.09 ՀՕ-72-Ն, խմբ., փոփ. 07.02.18 ՀՕ-109-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն, լրաց. 26.10.22 ՀՕ-407-Ն)

(26.10.22 ՀՕ-407-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։