Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-06-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 36. Միջուկային վնասի փոխհատուցման ֆինանսական ապահովումը

գործել է մինչև 2023-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 36. Միջուկային վնասի փոխհատուցման ֆինանսական ապահովումը

1. Լիցենզավորված անձինք պարտավոր են միջուկային վնասի փոխհատուցման պատասխանատվության ապահովման համար ունենալ բավարար ֆինանսական միջոցներ, որոնց ստեղծման և օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Եթե միջուկային վնասի համար պատասխանատվությունը կրում է լիցենզավորված անձը, և վնասի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները գերազանցում են սույն օրենքի 35 հոդվածով նախատեսված չափերը, ապա անհրաժեշտ լրացուցիչ գումարների վճարումն ապահովում է Կառավարությունը:

(36-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-266-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։