Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-28-ից մինչև 2007-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · (4-րդ գլուխը խմբ. 09.11.04 ՀՕ-119-Ն)

Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

գործել է մինչև 2007-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 15. Անվտանգության պետական կարգավորումը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են`

ա) ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղադրման հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործման հանձնումը, շահագործումը և շահագործումից հանումը.

բ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.

գ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանումը.

դ) միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը և վերահսկումը.

ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.

զ) միջուկային նյութերի և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

է) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։