Հոդված 19.1. Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման ֆինանսական միջոցները
Հոդված 19.1. Միջուկային տեղակայանքի անվտանգության ապահովման ֆինանսական միջոցները
1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում կատարած գործունեությունից ստացված ապրանքի (ծառայությունների) իրացումից պարտավոր է կատարել նորմատիվ ֆինանսական հատկացումներ` նպատակաուղղված շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, օգտագործած միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը:
Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:
2. Արգելվում է այդ ֆինանսական միջոցների այլ նպատակներով օգտագործումը:
(19.1-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀՕ-119-Ն)