Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը
Հոդված 31. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման ու վերահսկման պետական համակարգը
1. Հայաստանի Հանրապետությունում միջուկային և հատուկ նյութերը, սարքավորումներն ու տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման և վերահսկման:
2. Միջուկային և հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառում իրականացնում են դրանք ներմուծող, արտահանող, օգտագործող, պահեստավորող և փոխադրող իրավաբանական անձինք և կարգավորող մարմինը:
3. Հայաստանի Հանրապետությունում միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունն իրականացվում է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետությունում առկա բոլոր միջուկային նյութերի գրանցմամբ: Միջուկային նյութերի հաշվառումը և վերահսկողությունը սկսվում են Հայաստանի Հանրապետություն միջուկային նյութի ներմուծման պահից և դադարում են այլ պետություն միջուկային նյութի արտահանման պահին, կամ երբ որոշում է կայացվում միջուկային նյութի ոչ միջուկային օգտագործման մասին:
(31-րդ հոդվածը խմբ. 30.09.13 ՀՕ-107-Ն)