Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-04-25-ից մինչև 2009-04-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 32. Միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

գործել է մինչև 2009-04-30Բացել ARLIS-ում

Հոդված 32. Միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

1. Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`

ա) պարտավորություն չեն ստանձնել օգտագործելու այդ նյութերը, սարքավորումները և տեխնոլոգիաները բացառապես խաղաղ նպատակներով.

բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.

գ) չեն հավաստել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման և վերահսկման պետական համակարգի առկայությունը.

դ) պարտավորություն չեն ստանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների վերաարտահանման պայմանների վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։