Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 4762-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002455 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«28» հոկտեմբեր 2024 թ. N 5886-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 4762-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002455 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 5-ի ««ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը 2018 թվականի սեպտեմբերի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002455 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 4762-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողության կասեցումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանը:

Պարտականությունները կատարող Ա. Ջումայան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։