Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 14-րդ կետը «գործընթաց» բառից հետո լրացնել «, որը համարժեք է գործատուի կողմից աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատմանը, և դրա նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի՝ աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման կարգավորումները» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) մենթոր դպրոց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընտրած ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների և խորհրդատվությունների միջոցով նպաստում է հանրակրթական պետական չափորոշչի և հանրակրթության հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։