Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 6-րդ կետը «բողոքարկման» բառից հետո լրացնել «, փորձաշրջանի սահմանման» բառերով.
2) 12.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.5) հաստատում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը.».
3) 18.1-ին կետը «երեխաների բացահայտման» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.2-րդ կետով.
«18.2) սահմանում է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը.»: