Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Օրենքի 71-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Օրենքի 71-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «գործուղված ուսումնական հաստատությունում» բառերից հետո լրացնել «փրկարար ծառայության կրթական ծրագրով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը:».

3) 2-րդ մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո փրկարար ծառայությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տևողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։