Հոդված 3. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`
Հոդված 3. Օրենսգրքի 232-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հսկող դատախազի կողմից հաստատված քննիչի որոշմամբ կարող են պահանջվել նաև բաժանորդային տվյալները։»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
«3.1. Բացառապես դատարանի որոշմամբ կարող են պահանջվել փոխանցվող տվյալները։».
3) 4-րդ մասի «Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերը փոխարինել «Հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը կարող են պահանջվել, եթե համապատասխան տվյալները վերաբերում են՝
1) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա են ենթադրյալ հանցանք կատարելու մասին վկայող փաստեր.
2) մեղադրյալին.
3) այն ֆիզիկական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ մեղադրյալը պարբերաբար անմիջականորեն հաղորդակցվել է կամ ողջամտորեն կարող է հաղորդակցվել նրա հետ.
4) այն իրավաբանական անձին, որի վերաբերյալ առկա է հիմնավոր ենթադրություն այն մասին, որ դրա գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվում, վերահսկվում կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվում է սույն մասի 1-ին կամ 2-րդ կետով նշված անձի կողմից:»: