Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ րենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-63-րդ կետերով.
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ րենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-63-րդ կետերով.
«61) բաժանորդային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի միջոցով հաղորդակցվողների հեռախոսահամարները, հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, համացանցն օգտագործողի կամ բաժանորդի նույնականացման տվյալները, հաղորդակցման ընթացքում օգտագործվող սարքավորումների նույնականացման համարը, հեռախոսահամարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, համացանցային հեռախոսազանգն ստացողի անհատականացման տվյալները.
62) փոխանցվող տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի և օգտագործողի մուտքային և ելքային զանգերը (հաղորդագրությունները), հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալները, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրոտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները.
63) բովանդակային տվյալներ՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` հեռախոսային խոսակցության, տեքստային, պատկերային, ձայնային, տեսաձայնային և այլ հաղորդագրության բովանդակությունը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ հաղորդակցության բովանդակությունը:»։