ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 800-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
11.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 800-Ա որոշման
«Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 531-Ա որոշման
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Աջակցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող ուսանողներին և կենտրոնի շրջանավարտներին` զարգացնել իրենց գիտելիքները լուսանկարչության ոլորտում՝ տալով նրանց ֆինանսական հնարավորություն ձեռք բերել իրենց
նախընտրած սարքավորումները:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով
oրենքով uահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Թումո բարեգործական հիմնադրամ (TUMO FOUNDATION, address: 5423 Willow Wood Ln, Dallas, Tx 75252-2656, US)
4. Ծրագիրը կատարողը Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)
5. Ծրագրի իրականացման վայրը և
բնագավառը Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` կրթական
6. Ծրագրի բյուջեն 11,000,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Նշված ծրագրի համար ընտրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոնի ուսանողները և շրջանավարտները
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) մրցույթի հաղթող ճանաչված առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղեր զբաղեցրած ուսանողների համար ձեռք է բերելու լուսանկարչական սարքավորումներ` 11,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) լուսանկարչական սարքավորումների շահառուներին 11,000,000 դրամի չափով ներմուծում և տրամադրում
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը Նախատեսված չեն:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Չեն նախատեսվում:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։
»:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
11.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ