Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«30» հոկտեմբեր 2024 թ. N 317-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԴԵՂԱՏՆԵՐՈՒՄ ՍՏԵՐԻԼ ԴԵՂԱՁԵՎԵՐԻ ՊԱՏՇԱՃ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ բժշկական հաստատության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող դեղատներում ստերիլ դեղաձևերը պատրաստվում են «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա» միջազգային կազմակերպության «Բժշկական հաստատությունում դեղերի պատշաճ պատրաստման գործունեության ուղեցույց»-ի համաձայն:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմա» միջազգային կազմակերպության «Բժշկական հաստատությունում դեղերի պատշաճ պատրաստման գործունեության ուղեցույց»-ը տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Պարտականությունները կատարող`

30.10.2024 Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։