Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«05» նոյեմբեր 2024 թ. N 325-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի մարտի 16-ի «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները․

1) Հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 24-րդ հոդվածը.»։

2) Հրամանի հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«15. Պացիենտի մոտ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) ախտորոշվելու և չհոսպիտալացվելու դեպքում՝ նրան առաջարկվում է մնալ մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում և դուրս գալ այդ վայրից միայն առողջական վիճակի բարելավման և վերջին 24 ժամվա ընթացքում չջերմելու պարագայում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

04.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։