Գլուխ 5 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 28. Օրենսդրությամբ սահմանված նպաստների և այլ դրամական օգնությունների նշանակումն ու վճարումը
Հոդված 28. Օրենսդրությամբ սահմանված նպաստների և այլ դրամական օգնությունների նշանակումն ու վճարումը
1. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հայտնվելու ռիսկում գտնվող անձին կամ ընտանիքին վճարվող նպաստները (անապահովության նպաստը, հրատապ օգնությունը, թաղման նպաստը) կամ այլ դրամական օգնություններ նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը սահմանվում են «Պետական նպաստների մասին» օրենքով, այլ օրենքներով կամ Կառավարության համապատասխան որոշումներով։