Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը
Հոդված 13. Ամենամյա ծրագրի իրականացումը
1. Ամենամյա ծրագիրն իրականացվում է հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.
1) աշխատանք փնտրող անձի հաշվառում, խորհրդատվության տրամադրում, կարիքների գնահատում, նպատակների և դրանից բխող համապատասխան գործողությունների նախանշում, անհատական ծրագրի կազմում.
2) լիազորված մարմնի և աշխատանք փնտրող անձի միջև անհատական ծրագրի իրականացման վերաբերյալ երկկողմ պայմանագրի կնքում.
3) ինքնասպասարկման և հնարավոր այլ եղանակներով աշխատանք փնտրող անձին լիազորված մարմնի կողմից էլեկտրոնային ծառայությունների տրամադրում.
4) որպես անհատական ծրագրի վերջնական արդյունք` աշխատանք փնտրող անձի զբաղվածության ապահովում.
5) մշակված ամենամյա ծրագրին համապատասխան`
ա. զբաղվածության պետական ծրագրերի իրականացում և փորձարկում,
բ. ոչ պետական կազմակերպության ներգրավման հնարավորությունների իրացում,
գ. իրավիճակից բխող ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում.
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրում գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.
7) հաշվետվողականության ապահովում.
8) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված առաջարկությունների դիտարկում և, ըստ անհրաժեշտության, ծրագրային ճկուն փոփոխությունների հնարավորությունների իրացում: