Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-08-02-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԱՆՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՄՐՑՈՒՆԱԿ ԱՆՁԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 22. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկումը

1. Աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշներն են`

1) անձի հաշմանդամություն ունենալու հանգամանքը.

2) անձի սոցիալական կարգավիճակը` հաշվի առնելով սոցիալապես անապահով ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելու, ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից վերադառնալու, արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հաշվառված և դադարի (ռեմիսիայի) շրջանում գտնվելու, թրաֆիքինգի զոհ հանդիսանալու հանգամանքները.

3) անձի տարիքը.

4) անձի՝ գործազուրկի կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածը.

5) անձի բնակության վայրը (սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, քաղաքային, գյուղական).

6) անձի փախստական լինելու հանգամանքը.

7) անձի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկը.

8) անձի` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը.

9) անձի՝ աշխատանք գտնելու կամ մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները` ելնելով այդ անձի մասնագիտական (որակավորմամբ) աշխատանքային ստաժից, աշխատանքային փորձից, աշխատանք փնտրելու ակտիվությունից և աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի առկայությունից.

10) անձի մինչև երեք տարեկան երեխա խնամելու հանգամանքը.

11) անձի ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, լիազորված մարմնում հաշվառվելու հանգամանքը.

12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը.

13) անձի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ հանդիսանալու հանգամանքը.

14) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը.

15) երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքը:

2. Հիմք ընդունելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափանիշները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման կարգը:

(22-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-228-Ն, 02.06.20 ՀՕ-286-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։