Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 18. Աշխատուժի տեղաշարժը

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի կարգավորման միասնական պետական քաղաքականությունը:

2. Լիազորված մարմինն աշխատուժի տեղաշարժը կարգավորելու նպատակով`

1) օրենքով սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր` արտագնա աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանության հարցերով.

2) միջպետական հարաբերությունների վատթարացման, արտակարգ իրավիճակների դեպքերում հանդես է գալիս առանձին պետություններում արտագնա աշխատանքի մեկնման աննպատակահարմարության մասին հայտարարությամբ.

3) իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ և լիազորություններ:

3. Աշխատուժի ներքին տեղաշարժը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ արտաքին տեղաշարժը` նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունները կարող են կազմակերպել աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժեր՝ զբաղվածության պետական ծրագրերի և (կամ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

(18-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։