Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը
Հոդված 14. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը
1. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են հետևյալ հիմնական գործընթացների ապահովման միջոցով.
1) զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և վերջնական արդյունքների գնահատման թիրախային ցուցանիշների սահմանում.
2) ընթացիկ ցուցանիշների` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված թիրախային ցուցանիշներից շեղումների վերհանում և վերացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի առաջադրում.
3) զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների արդյունքների մասին հետադարձ տեղեկատվության ստացում, վերլուծություն և գնահատում.
4) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում:
3. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի ու գնահատման արդյունքում`
1) իրականացվում են սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված ժամանակացույցով նախատեսված միջոցառումները և գործողությունները.
2) օրենքով սահմանված կարգով ապահովվում են զբաղվածության պետական ծրագրերին ուղղված և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացները: