Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. Զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը
Հոդված 15. Զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորումը
(վերնագիրը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն)
1. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:
2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ հոդվածը փոփ. 11.07.23 ՀՕ-247-Ն)