Գլուխ 4 · ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 16. Աջակցություն բարեգործական ծրագրերին և բարեգործական կազմակերպություններին
Հոդված 16. Աջակցություն բարեգործական ծրագրերին և բարեգործական կազմակերպություններին
1. Հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնությունները լիազորված մարմնի կողմից բարեգործական որակված ծրագրերին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան համայնքի ավագանու որոշմամբ բարեգործական կազմակերպություններին կարող են ցուցաբերվել նյութատեխնիկական աջակցություն և դրամական օժանդակություն (ներառյալ՝ պետական և համայնքային կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց վճարումից, պետական և համայնքային գույքի օգտագործման վարձավճարից լրիվ կամ մասամբ ազատելը):