Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-06-30-ից մինչև 2023-10-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 15. Բարեգործության խրախուսումը

գործել է մինչև 2023-10-13Բացել ARLIS-ում

Հոդված 15. Բարեգործության խրախուսումը

Հայաստանի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները.

1) Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ.

2) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.

3) Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ.

4) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:

Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար տվյալ տարում տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկ և ավելի չափի արժողությամբ բարեգործական աջակցություն, որը նաև այդ տարում բոլոր բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության արժեքների շարքում ամենաբարձրն է:

Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործի կոչմանը կարող են արժանանալ այն բարեգործները, ովքեր բարեգործական նպատակների իրականացման համար հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա բարեգործ:

Հայաստանի Հանրապետության տարվա կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, ով որպես կամավոր աշխատել է տարեկան 365 ժամից ավելի, միաժամանակ տվյալ տարում նրա՝ որպես կամավորի աշխատած ժամերի տևողությունը գերազանցում է մնացած բոլոր կամավորների այդ տարում աշխատած ժամերին:

Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավորի կոչմանը կարող են արժանանալ այն ֆիզիկական անձինք, ովքեր հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա կամավոր:

Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Լիազորված մարմինը կարող է կիրառել խրախուսման այլ ձևեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(հոդվածը 14.06.23 ՀՕ-207-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։