Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-14-ից մինչև 2024-11-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Բարեգործության նպատակը

գործել է մինչև 2024-11-14Բացել ARLIS-ում

Հոդված 2. Բարեգործության նպատակը

Բարեգործության նպատակն է՝

1) աջակցել այն ֆիզիկական անձանց (հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, գործազուրկներին), ինչպես նաև սակավ ապահովված ընտանիքներին, որոնք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց նյութական և հոգևոր պահանջները.

2) աջակցել ոչ առևտրային այլ կազմակերպություններին.

2.1) աջակցել առողջապահության զարգացմանը.

3) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը.

4) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում.

5) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.

6) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը.

7) աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը.

8) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:

(2-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-536-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-58-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։